ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը

Լուրեր

08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
Բոլորը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին և հայտարարել է պայքարի հաջորդ գործողությունների մասին։

«Հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարված մեկշաբաթյա ժամկետը և այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հայտարարում է՝

1. ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:
Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ կառավարության գրավոր պատասխանին՝

2. Հաշվի առնելով լայն հանրության կողմից տրված վստահությունը և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդեպ ձևավորված ակնկալիքները՝ մենք հայտարարում ենք պայքարի հաջորդ գործողությունների մասին, որոնց շրջանակներում կկատարենք հետևյալ քայլերը՝

2.1. Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները:

2.2.Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:

2.3.Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:

3. Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատվել և պատրաստ լինել հետևողական ու վճռական պայքարի՝ հանուն բոլորիս իրավունքների ու արդար պահանջների: Մենք համարում ենք, որ ներկայացված պահանջները ողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են և ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակության ու ծագման վայրից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա  «40 000+10 000» դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև՝ կերակրողին կորցրած ընտանիքներին։ Մարտի 18-ից Արցախից բռնի տեղափոխված քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով շարունակել ծրագիրը։ Նրանք դժգոհում են, որ ծրագրի կրճատման հետևանքով իրենց սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու։

Ավելի վաղ Factor TV-ն Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել  էր՝ արդյոք  ընդառաջելո՞ւ են արցախցիների պահանջին և վերանայելու են «40+10» ծրագիրը։ Նախարարը պատասխանել էր, որ ոչ թե ծրագիրն է  վերանայվելու, այլ խոցելի խմբերի համար հատուկ գործիքներ են ներդրվելու։ Նարեկ Մկրտչյանը ընդգծել էր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 25 000 քաղաքացու  զբաղվածության հարցն արդեն  լուծված է։ Ըստ նրա՝ խոցելի խմբերի քաղաքացիներին միայնակ չեն թողնելու, իսկ այն անձինք, որոնք աշխատունակ են, պետք է գնան և աշխատեն։ Նա նաև վստահեցրել էր, որ աշխատատեղերի խնդիր չկա։