Արտագաղթը կկրկնապատկվի. ստիպում են գնալ կոշտ քայլերի. արցախցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրն ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա  «40․000+10․000» դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։

Երեկ արցախահայերը հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որը դրական պատասխան չի տվել նրանց։

«Արտագաղթի վտանգները կրկնապատկվում են․ մինչ այս իրավիճակում հայտնվելը, շատ արցախահայեր արտագաղթել են Մայր Հայաստանից, իսկ հիմա, երբ հարցերը չլուծվեն, առաջին հերթին դա կրկնապատվելու է, երկրորդ հերթին՝ այնպիսի պատասխան են տվել, որ հետ գնալու հույսն ու հավատը կտրենք, Արցախի հարց չկա»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ ղեկավար, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։

Մարտի 18-ից Արցախից բռնի տեղափոխված քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով շարունակել ծրագիրը։ Նրանք դժգոհում են, որ ծրագրի կրճատման հետևանքով իրենց սոցիալական վիճակն է՛լ ավելի է վատանալու, իսկ նախորդ շաբաթ՝ ապրիլի 29-ի մեծ հանրահավաքից հետո վրան տեղադրեցին Ազատության հրապարակում։ Նրանք 12 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել ՀՀ Կառավարությանը, իսկ այսօր արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն կտարածի՝ հայտնելով իրենց հետագա անելիքների մասին։ 

Իսրայելյանի խոսքով՝ բողոքի ակցիաները շարունակվելու են, անցնելու են գործողությունների, չեն բացառում նաև փողոցային պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան