Մարտուն Գրիգորյանը մի քանի անգամ խմբագրել է իր գրառումը․ ինչ է փոխվել տեքստում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարդան Ղուկասյանին համայնքապետ դառնալու հարցում աջակցելու մասին հայտարարած Մարտուն Գրիգորյանը, պարզվում է, ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ խմբագրել է իր գրառումը։ Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մարտուն Գրիգորյանը գրառումն արել է դեռ կեսգիշերին, սակայն, ըստ ամենայնի, այն նախ եղել է փակ և միայն այսօր օրվա երկրորդ կեսին է բացվել սոցցանցի բոլոր օգտատերերի համար և 23։59-ին արված գրառումը հետագայում մի քանի անգամ խմբագրվել է։

Նա դիմել է այն քաղաքական ուժերին, որոնք կանգնած են եղել Ռուբեն Մխիթարյանի և Կարեն Սիմոնյանի հետում, ապա հանել է այդ շեշտադրումը։

Նախնական տարբերակում գրված է եղել․ «Ռուբենը, Կարենն ու իրենց հետևում կանգնած քաղաքական ուժերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը»։

Փոփոխված տարբերակում գրել է․«Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը»։

«Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ Ռուբենի ու Կարենի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»,-այս հատվածում Մարտուն Գրիգորյանը հատուկ շեշտել է, որ Վարդան Ղուկասյանին սատարում են Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը, իսկ հետո որոշել նրանց անունները հանել գրելով․

«Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»։

Մարտուն Գրիգորյանը գրառման նախնական տարբերակում նաև գրել է, որ Ղուկասյանի կառավարման շրջանում տեղի ունեցողների համար պատասխանատվություն են կրում նաև Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը։

«Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանը, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»։

Իսկ ահա վերջնական տարբերակում հանել է նրանց անունները․ «Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»։

Արդեն նշել էինք, որ նախնական և խմբագրված տարբերակների միջև ամենաէական տարբերությունը հետևյալ նախադասությունն է, որը սկզբանական տարբերակում չի եղել․ «Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած քաղաքական ուժերը առանց իմ և «Մեր քաղաքը» դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու «Մեր քաղաքը» դաշինքի քվեարկություններից»։

Նարեկ Կիրակոսյան