Բաքուն ՀՀ-ից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Չնայած միջազգային ճնշումից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը և եղել են միայն 25 տոկոս ճշգրիտ։ Ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ասել է նա։

Հաջիզադեն ասել է, թե Հայաստանի քարտեզները ցույց են տալիս 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն, նրա պնդմամբ, իրական թիվը մոտենում է 1,5 մլն-ի։

«Այս կապակցությամբ մենք կարծում ենք՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հետևողական գործողություններ ձեռնարկի Հայաստանի կողմից բխող ականների սպառնալիքը դատապարտելու համար, և մենք ակնկալում ենք, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռևս ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի