ՀՀ-ն վավերացրել է գենդերային հավասարության վերաբերյալ միջազգային փաստաթղթերը և ներդաշնակեցնում է ազգային օրենսդրությունը իր պարտավորություններին․ փոխնախարար

Լուրեր

02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 15:48
Արտաշատի ռեստորանում մկրտությունից հետո 14 քաղաքացի դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով
02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ապրիլի 2-ից 3-ը մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի «Կայուն, ներառական, գիտահեն և ապացուցահեն լուծումների առաջխաղացում ԵՏՀ տարածաշրջանում 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների համար» խորագրով միջազգային համաժողովին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր՝ անդրադառնալու 2030թ․ Կայուն զարգացման օրակարգով ստանձնած պարտավորություններին, քննարկելու դրանց վերաբերյալ նորարարական ու փաստահեն լուծումները:

Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակել բարեկեցության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովման գործընթացի իրականացումը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ներառական և որակյալ կրթության խթանման, մատչելի ու որակյալ առողջապահական համակարգի ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ճկուն ծառայությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը: Նա կարևորել է նաև խոցելի խմբերին ուղղված ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, երեխաների պաշտպանության համակարգերի զարգացման անհրաժեշտությունը և այս գործընթացում շեշտել արձագանքման միջազգային մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը:

Համաժողովի շրջանակում Դավիթ Խաչատրյանը մասնակցել է նաև «Peer learning round table․ SDG 5 Gender Equality» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել իր ստանձնած պարտավորություններին` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հավասար և լիարժեք մասնակցությանը, գենդերային հավասարության ապահովմանը, սոցիալական երաշխիքների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների երաշխավորմանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը վավերացրել է գենդերային հավասարության վերաբերյալ առանցքային միջազգային փաստաթղթերը և շարունակում է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը միջազգային պարտավորություններին: Այս համատեքստում նա շեշտել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության և ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի ընդունման, ինչպես նաև Գենդերային քաղաքականության ռազմավարության մշակման կարևորությունը։ Իր ելույթում Դավիթ Խաչատրյանը նշել է նաև, որ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանի համար շարունակում է լինել առաջնահերթություն, և պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ կանանց ներուժի բացահայտման, նրանց տրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման և այլ ուղղություններով:

“Bridging the Digital Gender Divide for Women’s Economic Empowerment” խորագրով հարակից միջոցառման ընթացքում Դավիթ Խաչատրյանը խոսել է կանանց և աղջիկների հզորացման, գենդերային հավասարության առաջխաղացման, նրանց տնտեսական աճի և կայուն զարգացման ապահովման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ունեցած դերի մասին։

Ընդգծելով թվայնացման գործընթացի կարևորությունը՝ բանախոսը նշել է, որ այն հատկապես գյուղական վայրերում բնակվող կանանց հնարավորություն է տալիս զարգացնել մասնագիտական հմտությունները, ունենալ իրենց սեփական բիզնեսն ու ապահովել կայուն եկամուտ։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Խաչատրյանը խոսել է Թվային գրագիտության զարգացման դասընթացի մասին, որը մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ և նախատեսված է մարզաբնակ կանանց համար: Այն նպատակ ունի զարգացնել վերջիններիս թվային հմտությունները՝ հնարավորություն տալով արդյունավետ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, ստեղծել թվային բովանդակություն և ունենալ զբաղվածություն: