Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

15.04.2025 | 15:39
Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը
15.04.2025 | 15:35
ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր
15.04.2025 | 15:30
Մայիսի 9-ը մեր հպարտության օրերից մեկն է. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի` Մոսկվա հավանական այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 15:23
Դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ
15.04.2025 | 15:21
Բաքվի դատարանում Քոչարյանի և Բաբայանի անուններն են հնչել, ԵՄ հորդորը՝ մայիսի 9-ին Մոսկվա չգնալ․ ԼՈՒՐԵՐ
15.04.2025 | 15:12
Ալեն Սիմոնյանը և Անդրանիկ Քոչարյանը գրկախառնվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 15:07
Վարչապետի խոսնակին դիմեք. Ջուլհակյանը` մայիսի 9-ին Մոսկվա չգնալու ԵՄ պաշտոնյաների հորդորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 14:59
Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել քայլերը, «որոնք չեն ծառայում խաղաղությանը»
15.04.2025 | 14:50
ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը ՀՀ-ինն է, ոչ թե այլ երկրինը. Վարդանյանը` ԵՄ-ի հորդորին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 14:47
8000 դոլար ապօրինի վարձատրության և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների խմբաքանակի ապօրինի արտահանումը
15.04.2025 | 14:41
Ըստ ռուսական կողմի՝ Կուրսկը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման
15.04.2025 | 14:30
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է․ ՈՒՂԻՂ
15.04.2025 | 14:30
Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ միջին վիճակագրական վարորդը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2025 | 14:21
«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ
15.04.2025 | 14:10
Քանի դեռ անվտանգություն ասելիս հասկանում ենք՝ բանակ, անվտանգություն չունենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ։

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները կառուցում են ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների և արժեքների հիման վրա։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում և կարևորել գործարար շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։

Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության դրական դինամիկան:

Մնացական Սաֆարյանը դեսպան Թրեյնորին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, անդրադարձել ավելի լայն տարածաշրջանային զարգացումներին։