Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի զարգանալ. նախագահը՝ Վիետնամի ԱԺ խոսնակին

Լուրեր

25.05.2026 | 10:59
Զովունիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ
25.05.2026 | 10:47
Էդուարդ Սպերցյան․ «Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25.05.2026 | 10:38
ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT
25.05.2026 | 10:28
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»
25.05.2026 | 10:22
Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
25.05.2026 | 10:11
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
25.05.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 25-ի դրությամբ
25.05.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի զարգանալ։

2018 թվականից Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, և այդ համատեքստում մեզ համար մեծ կարևորություն ունեն միջխորհրդարանական կապերը։ Համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Վիետնամի Ազգային ժողովի խոսնակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև կապերի խորացման կարևորությունը։

«Իմ այցը վկայում է մեր պետության և ժողովրդի ցանկությունը՝ ավելի ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ։ Մենք նպատակ ունենք խթանել կայուն զարգացումն ու գործընկերությունը ոչ միայն քաղաքական ոլորտում, այլև գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության և տնտեսության տարբեր ուղղություններով»,- ասել է Չան Թան Մանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալուն:

Հանդիպմանը կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության շարունակական առաջմղումը, որպես երկկողմ հարաբերությունների էական բաղադրիչ և շեշտել փոխայցելությունների խթանման անհրաժեշտությունը՝ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների միջև կապերի ամրապնդման համար:

Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը աջակցելուն: Նախագահ Խաչատուրյանը և խոսնակ Չան Թան Մանը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները և համաձայնել են խրախուսել բիզնես համայնքների միջև ուղղակի շփումները, ինչը կնպաստի առևտրի ծավալների ավելացմանը և փոխշահավետ ներդրումների իրականացմանը:

Կողմերը կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում և ձևաչափերում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխգործակցությունը: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը միջազգային հարթակներում և աջակցել միմյանց նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը համաձայնել են խթանել համալսարանների միջև կապերը, ուսանողների փոխանակումը և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև առողջապահության ոլորտում փորձի փոխանակմանը և բարձր տեխնոլոգիաների բնագավառում նորարարական համագործակցության հնարավորություններին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի խաղաղության հասնելու հարցի շուրջ: Նա նշել է, որ Հայաստանը առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրականացումը բերելու է ոչ միայն տարածաշրջանի, այլև առավել լայն ընդգրկումով ասիական մեծ տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների, քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման»,- ասված է հաղորդագրությունում: