Նեթանյահուն ժամանել է Հունգարիա՝ չնայած Հաագայի դատարանի կալանավորման օրդերին

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետական ​​այցով ժամանել է Հունգարիա: Բուդապեշտի օդանավակայանում Նեթանյահուին դիմավորել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանն (ՄՔԴ) ավելի վաղ Իսրայելի վարչապետին կալանավորման օրդեր էր տվել։ Հունգարիան ՄՔԴ անդամ է, ուստի, պարտավոր է կատարել  դատարանի որոշումն ու կալանավորել Նեթանյահուին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն, վստահեցրել է, որ Իսրայելի վարչապետին ոչինչ չի սպառնում իր երկրում։

Անցյալ տարվա նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի կալանավորման օրդեր էր տվել՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների համար: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրուկ դատապարտել էր այդ քայլը՝ խոստանալով Նեթանյահուին հրավիրել Բուդապեշտ և անտեսել դատարանի պահանջը։

Ավելի վաղ էլ «Ազատություն» ռադիոկայանի հունգարական ծառայությունը, վկայակոչելով Հունգարիայի արդարադատության նախարար Բենցե Տուժոնին, հայտնել էր, որ Բուդապեշտն օտարերկրյա դիվանագետներին ծանուցել է ՄՔԴ-ից դուրս գալու մասին: Ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի