2024-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրգործ՝ 93.5%-ով ավելի գործ, քան 2023-ին. Գլխավոր դատախազություն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Այսպիսով, համաձայն դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին:

2024 թվականին դատարաններում քննված և ավարտված` 10 հազար 691 անձի վերաբերյալ 9830 քրեական գործից 7155-ը կամ 72.8%-ը եղել է ոչ մեծ ծանրության, 1612-ը կամ 16.4%-ը՝ միջին ծանրության, 914-ը կամ 9.3%-ը՝ ծանր և 149-ը կամ 1.5%-ը՝ առանձնապես ծանր: Նշված քրեական գործերից 8660-ով դատապարտվել է 9224 անձ (2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ, 2022 թվականին՝ 2387 գործով՝ 2721 անձ): Նշված անձանցից 6650-ը (2023 թվականին՝ 2858) կամ 72.1%-ը դատապարտվել են ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար, 1424-ը (2023 թվականին՝ 877) կամ 15.4%-ը՝ միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, 995-ը (2023 թվականին՝ 600) կամ 10.8%-ը՝ ծանր հանցագործություն կատարելու համար, 155-ը (2023 թվականին՝ 84) կամ 1.7%-ը՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

61 քրեական գործով 62 անձի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի կարգով կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց (2023 թվականին՝ 43 քրեական գործով՝ 44 անձի նկատմամբ, 2022 թվականին՝ 28 քրեական գործով՝ 29 անձի նկատմամբ):