Թրամփը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ․ Սպիտակ տունը քննարկում է անուղղակի բանակցություններ անցկացնելու՝ Իրանի առաջարկը․ Axios

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի առաջարկը միջուկային գործարքի հետ կապված անուղղակի բանակցությունների վերաբերյալ, միաժամանակ, զգալիորեն ավելացնելով ամերիկյան զորքերի թիվը Մերձավոր Արևելքում, եթե նախագահ Թրամփը որոշի ռազմական հարվածներ հասցնել։ Այս մասին Axios-ին ասել են ամերիկացի երկու պաշտոնյաներ:

Թրամփը բազմիցս ասել է, որ նախընտրում է գործարքը, սակայն զգուշացրել է, որ առանց դրա «ռմբակոծություններ կլինեն»: Թրամփը երկու ամիս ժամկետ է տվել Իրանին գործարքի հասնելու համար։

Լրատվամիջոցը գրում է, որ Սպիտակ տանը դեռևս ներքին բանավեճ է ընթանում նրանց միջև, ովքեր կարծում են, որ գործարքը հնարավոր է ձեռք բերել, և նրանց միջև, ովքեր բանակցությունները համարում են ժամանակի կորուստ և պատասխան հարված Իրանի միջուկային օբյեկտներին: Միևնույն ժամանակ, Պենտագոնը ներգրավված է Մերձավոր Արևելքում ուժերի զանգվածային կուտակման մեջ: Եթե ​​Թրամփը որոշի, որ ժամանակն ավարտվել է, «նա պատրաստ կլինի պահել լիցքավորված ատրճանակը»։

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ հանգստյան օրերին Թրամփը ստացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին երեք շաբաթ առաջ ուղարկած նամակի պաշտոնական պատասխանը։ Չնայած Թրամփն առաջարկել է ուղղակի միջուկային բանակցություններ՝ իրանցիները կհամաձայնեն միայն Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններին:

Ամերիկացի պաշտոնյան ասել է՝ Թրամփի վարչակազմը կարծում է, որ ուղիղ բանակցությունները հաջողության ավելի մեծ շանսեր կունենան, սակայն չի բացառվում իրանցիների առաջարկած ձևաչափը, և չի առարկի, որ օմանցիները հանդես գան որպես միջնորդ երկրների միջև, ինչպես դա եղել է նախկինում։

ԱՄՆ երկու պաշտոնյաներն էլ ասել են, որ որոշում չի կայացվել, ներքին քննարկումները շարունակվում են:

«Նամակների փոխանակումից հետո մենք այժմ ուսումնասիրում ենք իրանցիների հետ բանակցություններ սկսելու և վստահություն ստեղծելու հաջորդ քայլերը»,- ասել է աղբյուրներից մեկը։

Երեքշաբթի Պենտագոնը հայտարարել էր, որ լրացուցիչ զորքեր և օդային միջոցներ է ուղարկում տարածաշրջան, և որ երկու ավիակիր՝ Թրումենն ու Վինսոնը, կմնան տարածաշրջանում։

Անցյալ շաբաթ Պենտագոնը մի քանի B-2 ռմբակոծիչներ է ուղարկել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ռազմաբազա։

B-2 ռմբակոծիչները կարող են կրել հսկայական բունկերային ռումբեր, որոնք առանցքային տարր կլինեն Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների դեմ ցանկացած հնարավոր ռազմական գործողության մեջ:

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Թրամփը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, սակայն ռազմական միջոցների կարիք ունի՝ բանակցություններում զսպող ուժի դիրք հաստատելու համար, և պատրաստ լինի գործելու, եթե բանակցությունները ձախողվեն ու իրադարձություններն արագ սրվեն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի