««Զանգեզուրի միջանցքի» բացումը կխթանի Միջին միջանցքի զարգացմանը»․ Ադրբեջանի վարչապետը՝ Չինաստանի պատվիրակությանը

Լուրեր

08.09.2026 | 20:50
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտան
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
Բոլորը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է առևտրի, տնտեսության, ներդրումների, կանաչ էներգիայի, տրանսպորտի և լոգիստիկայի, թվային տեխնոլոգիաների և նորարարությունների, մշակույթի, հումանիտար կապերի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցեր։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ընդունումը միջպետական ​​հարաբերությունները բարձրացրել է որակապես նոր մակարդակի։

«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է Միջին միջանցքի կարևորությունը Եվրասիայի, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների համար՝ ընդգծելով, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը խթան կհաղորդի Միջին միջանցքի զարգացմանը»,-ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի