Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում, ինչը փոխադարձ արդյունավետ կլինի․ Վիետնամի ԱԺ նախագահ

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի եւ նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: ԱԺ նախագահի տեղակալը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է՝ փաստելով, որ զգալի չօգտագործված ներուժ կա: Այս համատեքստում նա կարեւորել է հատկապես ալկոհոլի, թարմ մրգերի, տարբեր տեսակի գյուղատնտեսական եւ այլ  արտադրանքների արտահանման ու ներմուծման տեմպերի զարգացումը, ապրանքաշրջանառության եւ ծառայությունների խթանումը, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության եւ այլ բնագավառներում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին, ինչպես նաեւ Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջեւ փոխգործակցության հարուստ փորձ է ձեւավորվել, կրթամշակութային, գիտական ոլորտներում կան ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել:

«Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար կրթական, գիտական  միջավայրերում եղել է փոխգործակցություն: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ կա փոխադարձ ջերմ վերաբերմունք մեր ժողովուրդների միջեւ, եւ դա, իհարկե, շատ լավ հիմք կարող է ծառայել նաեւ տնտեսական կապերի զարգացման համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է նման նախաձեռնության շնորհիվ գործարարների միջեւ երկխոսության հարթակի ստեղծումը եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական զարգացումը կարեւոր դեր ունի երկու երկրների ժողովուրդների եւ պետական մակարդակի հարաբերությունների ընդլայնման հարցում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ բարձրաստիճան այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի եւ Վիետնամի միջեւ թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային եւ թե՛ քաղաքական կապերի զարգացմանը: Այս առումով ԱԺ նախագահի տեղակալը վկայակոչել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամ եւ համոզմունք հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցերը շարունակական բնույթ կկրեն եւ կծառայեն մեր երկրների ու ժողովորդների միջեւ հարաբերությունների խթանմանը:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը եւ խոսել երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, գործարար շրջանակների համագործակցության եւ նոր նախաձեռնությունների իրականացման կարեւորության մասին: Նա եւս փաստել է, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված ներուժ: Չան Թան Մանի համոզմամբ Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում, ինչը փոխադարձ արդյունավետ կարող է լինել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, Վիետնամի կառավարության եւ ԱԺ ներկայացուցիչներ, երկու երկրների գործարարներ: Քննարկվել են երկու պետությունների միջեւ տնտեսական կապերի ակտիվացման, նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները: