25 ժամ 5 րոպե․ ԱՄՆ սենատորի՝ Թրամփի դեմ ելույթը տևողության ռեկորդ է սահմանել

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Քորի Բուքերը պատմական ակցիա է իրականացրել Սենատում՝ հանդես գալով ռեկորդային երկար ելույթով՝ զգուշացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից բխող վտանգների մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նյու Ջերսիից սենատորը ելույթ է ունեցել 25 ժամ 5 րոպե, ինչը ռեկորդային է դարձել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի ժամանակակից պատմության մեջ։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Բուքերի գրասենյակին։ Այսպիսով, 55-ամյա քաղաքական գործիչը գերազանցել է 1957 թվականին սենատոր Սթրոմ Թերմոնդի սահմանած ռեկորդը, որը 24 ժամ 18 րոպե խոսել էր Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի դեմ:

Բուքերն իր ելույթը սկսել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով մարտի 31-ի երեկոյան 7-ին և ավարտել ապրիլի 1-ի երեկոյան։

«Ընդամենը 71 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահն այնքան մեծ վնաս հասցրեց ամերիկացիների անվտանգությանը, ֆինանսական կայունությանը, մեր ժողովրդավարության հիմքերին։ Ամերիկայում սովորական ժամանակներ չեն: Եվ որպես այդպիսին՝ չպետք է դիտարկվեն Միացյալ Նահանգների Սենատում»,- իր ելույթում ասել է սենատորը։

Բուքերը որևէ ընդմիջում չի արել։ Միակ բացառությունը կարճ աղոթքն է եղել և դեմոկրատների հարցերին պատասխանները։

Քորի Բուքերը սենատոր է 2013 թվականից: Նա առաջին աֆրոամերիկացին է, որը ներկայացնում է Նյու Ջերսին Սենատում և հինգ աֆրոամերիկացիներից մեկը 100 սենատորներից, որոնք ներկայում ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի