Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայում․ իսրայելական ավիահարվածները 17 մարդու կյանք են խլել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի հատվածում ռազմական գործողության ընդլայնման մասին՝ նշելով, որ բանակը կգրավի պաղեստինյան տարածքի «խոշոր հատվածներ», գրում է Franece 24-ը։

Ըստ Կացի՝ Իսրայելը կընդլայնի իր ներկայությունը Գազայում՝ «ոչնչացնելու և մաքրելու տարածքը ահաբեկիչներից և ահաբեկչական ենթակառուցվածքներից»: Նա ասել է, որ ընդլայնված գործողությամբ «կգրավվեն մեծ տարածքներ, որոնք կներառվեն Իսրայելի անվտանգության գոտիներում», սակայն նա չի հստակեցրել, թե որքան տարածքի մասին է խոսքը։

Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նախազգուշացվել էր, որ իսրայելցի զինվորականները շուտով «ամբողջ ուժով կգործեն» ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի այլ շրջաններում։

Իսրայելն արդեն ստեղծել է զգալի անվտանգության գոտի Գազայի հատվածում՝ ընդլայնելով այն տարածքը, որը գոյություն ուներ անկլավի սահմանագծին մինչև պատերազմը։

Բացի այդ, Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները:

Հաղորդվում է, որ չորեքշաբթի տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով զոհված 12 մարդու մարմինները բերվել են Նասերի հիվանդանոց, զոհերի թվում են հինգ կին, որոնցից մեկը՝ հղի, ինչպես նաև երկու երեխա: Պաշտոնյաները հայտնել են, որ սպանվել են նույն ընտանիքից երեք տղամարդ, ինչպես նաև ռմբակոծված տան տերերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի