Ալիևն անվանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման Բաքվի պայմանները

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը Բաքվում Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ։

«Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշում։ Մեր պայմանները հայտնի են Հայաստանին, դրանք նոր չեն։ Մենք վաղուց ենք այդ պայմաններն առաջ տանում, սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Սա ի՞նչ է։ Նախ՝ անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը կապված  է Հայաստանի Սահմանադրության հետ։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին։ Այն Սահմանադրության անբաժանելի մասն է։ Այնտեղ դրույթ կա Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը Հայաստանին միավորելու մասին, և դա համարվում է մեր նկատմամբ բաց տարածքային պահանջ։ Դրա համար էլ այդ դրույթի բացառումը Հայաստանի Սահմանադրությունից հանդիսանում է մեր օրինական պահանջը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Ալիևի՝ եթե այդ երկու պայմանները կատարվեն, ապա խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։

«Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի