Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն․ Վիլեն Գաբրիելյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը նախօրեին մանդատը վայր դնելու մասին հայտարարություն էր տարածել, գրառմամբ դիմել է պատգամավոր ընկերներին՝ նշելով, որ պատրաստ է իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները տրամադրել՝ այն ավարտին հասցնելու համար։

«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար:

Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել:

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ:

Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին:

Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝
-«Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված
-«Հակաականային(ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված
-«Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր
-«Զենքի շրջանարության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա:

Կան էլի նախագծեր, սակայն որոնք որ դեռ «հում են», և աշխատանքեն պահանջում, բայց նույնպես կարևոր:

Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար:

Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն, իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։

Շնորհակալություն ուշադրության համար։

հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան

Նավակ Ճոճողը»։

Նշենք, որ FactorTV-ն անդրադարձել էր Գաբրիելյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը։ Տեսանյութը՝ ստորև․