Թուրքիայի ընդդիմությունն ապրիլի 2-ը համազգային տնտեսական բոյկոտի օր է հայտարարել․ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
17.07.2026 | 15:54
Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել
17.07.2026 | 15:43
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
17.07.2026 | 15:31
Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանին դադարեցնել ՌԴ արտահանման համար ծաղիկների հավաստագրումը՝ որպես իրանական ներկայացվող ՀՀ-ից ծաղիկների ներմուծման պատճառով
17.07.2026 | 15:21
Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրվել են Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.07.2026 | 15:10
Հայ ձկնաբույծների 97%-ը պատրաստ է ԵՄ արտահանմանը // Ֆուտբոլի ԱԱ եզրափակչի անցկացումը՝ վտանգի տակ․ ԼՈՒՐԵՐ
17.07.2026 | 15:03
«Ջերմուկ»-ի ստուգման ժամանակ որևէ խախտում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը ապրիլի 2-ը համազգային տնտեսական բոյկոտի կոչ է արել՝ ի նշան Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նրա ձերբակալության դեմ ցույցերին մասնակցելու համար ուսանողների ձերբակալության դեմ բողոքի։

«Ես աջակցում եմ բոյկոտին, որը նախաձեռնել է երիտասարդությունը՝ ընդդեմ ուսանողների, մայրերի, հայրերի և քույրերի նկատմամբ այս ճնշումների: Ես հրավիրում եմ բոլորին միանալ այս բոյկոտին և օգտագործել իրենց ուժը, որը գալիս է սպառումից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Օզելը։

Մեկ այլ գրառմամբ էլ նա արձագանքել է իշխանության ներկայացուցիչների՝ բոյկոտի դեմ հայտարարություններին։

«Այն, ինչ հալալ է Թայիփ Էրդողանին, չի կարող հարամ լինել ազգի համար։ Բոյկոտը ժողովրդավարական իրավունք է։ 2008-ին լրատվամիջոցների բոյկոտը սկսել է հենց ինքը՝ Էրդողանը։ Այսօր բոյկոտը նսեմացնող անմիտ մարդիկ գլխավոր չարիքի աշակերտներն են»,- նշել է Օզելը։

Նշենք, որ բոյկոտի կոչը մեծ տարածում է գտել թուրքական սոցհարթակներում։ Տնտեսական բոյկոտի կոչերով սոցցանցերի իրենց էջերում կիսվել են բազմաթիվ հայտնի դեմքեր, այդ թվում՝ թուրքական տարբեր հեռուստասերիալների հայտնի դերասաններ։

Բոյկոտի արշավը Թուրքիայում հանգեցրել է միջազգային խոշոր արտիստների շոուների չեղարկման։ Բոյկոտի թիրախների թվում է DBL Entertainment-ը՝ խոշոր միջոցառումների կազմակերպիչ ընկերություն, որի հաճախորդների թվում են միջազգային արտիստներ: Կատակերգու Թրևոր Նոայի՝ ապրիլի 23-ին Ստամբուլում կայանալիք ելույթը վերջերս չեղարկվել էր ընկերության կողմից՝ առանց պատճառաբանության։

Ընկերության մեկ այլ հաճախորդ՝ նորվեգացի երգչուհի Անե Բրունը հետևել է այդ օրինակին՝ երեկ սոցիալական ցանցերում Թուրքիայից երկրպագուների հետ շփվելուց հետո, որոնք նրան տեղեկացրել են Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերին մասնակցած 301 ցուցարարների շարունակական կալանավորման մասին։ Բրունն արձագանքել է՝ ասելով, որ տեղյակ չէ իրավիճակից և քայլեր կձեռնարկի: Այնուհետև հայտարարել է, որ չեղարկել է իր համերգը։

Այժմ ուշադրության կենտրոնում է բրիտանական Muse ռոք խումբը, որը նախատեսում է հունիսին Ստամբուլում ելույթ ունենալ: Սոցցանցերի օգտատերերը խմբին կոչ են անում չեղարկել համերգը, որը նույնպես կազմակերպել է DBL Entertainment-ը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել բոյկոտի կոչերի առնչությամբ՝ վկայակոչելով «պառակտիչ հռետորաբանությունը»։ Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ որոշ ժամանակ ավանդական և սոցիալական լրատվամիջոցներն օգտագործվել են հասարակության մի հատվածի կողմից տնտեսական գործունեության խաթարումը խրախուսելու համար: Արդյունքում հետաքննություն է սկսվել բոյկոտի այս կոչերի և դրանք քարոզողների վերաբերյալ։ Նախաքննությունն իրականացվում է «ատելության և խտրականության» և «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքներով։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անդրադարձել է բոյկոտի կոչերին՝ քաղաքացիներին հորդորելով հետ կանգնել տնտեսությանը վնաս հասցնելու փորձերից։ ՆԳ նախարար Ալի Երլիքայան էլ ասել է, թե «Թուրքիայի Հանրապետությունը իրավական պետություն է, որը չի կարող ծռվել կամ շրջվել սպառնալիքներով, մատների շարժումներով կամ փողոցային բողոքի ակցիաների և բոյկոտի կոչերով»:

Հավելենք, որ CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելն ավելի վաղ հանրահավաքների ժամանակ կոչ էր արել խուսափել կառավարամետ լրատվամիջոցների հետ կապված բիզնեսների հովանավորությունից ու  չօգտվել իշխանությունների հետ կապված տարբեր բիզնեսներից  ու ընկերություններից։ Նույնիսկ կայք է բացվել, որտեղ հրապարակվում են ընկերությունների անունները, որոնց պետք է բոյկոտել։

Էմմա Չոբանյան