Հովիկ Աղազարյանի վարույթով անցնող Աշոտիկ Կամավոսյանի և Սլավիկ Պողոսյանի գործը մակագրվել է դատավոր Սուրեն Խաչատրյանին 

Լուրեր

23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
23.04.2026 | 17:42
Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը
23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող վարույթով անցնող Աշոտիկ Կամավոսյանի և Սլավիկ Պողոսյանի գործը մակագրվել է դատավոր Սուրեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ «ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իշխանական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի օգնությամբ (մեղադրանքում նշված չէ, բայց խոսքն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին է-հեղ)  առանց համապատասխան փաստաթղթերի և առանց կենդանիներին կարանտինացնելու, 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար:

Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք՝ պաշտոնատար անձին հանդիպելու նպատակով։

Պաշտոնատար անձի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար 150.000- 200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին պաշտոնատար անձը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, պաշտոնատար անձը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին և առաջարկել հանդիպել Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է պաշտոնատար անձին, որի ընթացքում վերջինը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար` նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը (200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում, պաշտոնատար անձը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ: Պաշտոնատար անձի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ԱԺ-ի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են պաշտոնատար անձին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Պաշտոնատար անձը, սակայն, առաջարկից վրդովվել է, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:

Դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Աշոտիկ Կամավոսյանը Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության փոխտնօրենն է, իսկ Սլավիկ Պողոսյանը «Սլավ Ստրոյ»ՍՊԸ-ի տնօրենն է։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված  բացակայելու արգելքը։

 

Արաքս Մամուլյան