Այո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում. Խաչատրյանը՝ Վիլեն Գաբրիելյանի պահվածքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 16:29
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլից նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, հետապնդվում է 86 անձ. ՔԿ
07.06.2026 | 16:26
Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:21
Աննախադեպ ակտիվություն՝ վերջին 10 տարում․ Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 16:12
Օրինաչափ է, երբ ՀՀ զինապարտ քաղաքացիներն իրենց պարտականությունները կատարեն հայրենիքի առաջ. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:09
Խուզարկություն՝ Գյումրիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ երեք մարդ է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:05
Ձերբակալվել է գյումրեցի հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը
07.06.2026 | 15:55
Կիևը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին Չեռնոբոլիսի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահեստին ռուսական հարվածի հարցով
07.06.2026 | 15:51
Վախի մասին ընտրություն է․ չընտրեք ինձ՝ ադրբեջանցիները կգան, պատերազմ կլինի․ նվազում է վստահությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:49
Հայկ Մարությանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 15:47
ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված է. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:36
Սամվել Կարապետյանի ասուլիսը չեղարկվեց
07.06.2026 | 15:30
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:22
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին 14:00-ի դրությամբ
07.06.2026 | 15:18
Օհայոյում փառատոնի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել
07.06.2026 | 15:15
Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքը վերականգնելու համար դատարան է դիմել 21 անձ
Բոլորը

«Ի՞նչն է խախտել Վիլեն Գաբրիելյանը, եթե եղել է ոչ սթափ վիճակում․․․ կիրակի օրով Գյումրիում, ինչ-որ բանո՞վ արգելված է, որ լինի ոչ սթափ վիճակում։ Հանրային պաշտոնյան չի կարո՞ղ ոգելից խմիչք օգտագործել»,- Factor TV-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց գործընկերոջ՝ Վիլեն Գաբրիելյանի պահվածքին։

Հիշեցնենք՝ կիրակի օրը Գաբրիելյանը Գյումրիում հայտնվել էր սկանդալի կենտրոնում, նա, ըստ տարածված տեսանյութերի, ոչ սփաթ վիճակում սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել՝ ուղղված իրեն մոտեցած լրագրողին։ Նա ավելի ուշ վեճի էր բռնվել պարզաբանումներ պահանջող այլ լրագրողի հետ։ 

«Այո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում»,- ասաց Արմեն Խաչատրյանը և պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է նաև հայհոյել լրագրողին, նշեց․ «Ո՛չ, լրագրողին չի կարելի հայհոյել»։

Ուշագրավ է, որ Գաբրիելյանը վիճել էր նաև թիմակիցների հետ, որոնք փորձում էին զսպել նրան, բայց Արմեն Խաչատրյանը ստեղծված իրավիճակի մեղավոր համարում է լրագրողներին։

«Լրագրողը պետք է լինի լրագրող, ոչ թե սադրիչ։ Մարդը եղել է գինովցած, լրագրողները սադրել են»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանի ուշադրությունը պարբերաբար Վիլեն Գաբրիելյանի հնչեցրած հայհոյանիքի վրա հրավիրելու անհրաժեշտություն էր առաջանում, քանի որ նա հակված էր եղելության համար մեղադրել միայն լրագրողներին։ Ի վերջո, Արմեն Խաչատրյանը դատապարտեց գործընկերոջ՝ լրագրողին հայհոյելու պահվածքը։

«Չի՛ կարելի լրագրողին հայհոյել։ Այդ փաստը քննարկման առարկա է դարձել կամ դառնալու քաղաքական մարմնում՝ իր հետևանքերով հանդերձ», ասաց Արմեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան