Իրանը պատրաստության վիճակի է բերել հրթիռները Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ հնարավոր պատասխանի համար
Քաղաքականություն
31.03.2025 | 16:17
The Tehran Times-ին հայտնի է դարձել, որ Իրանի զինված ուժերը պատրաստության վիճակի են բերել հրթիռները, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կրկնվող ռազմական գործողությունների սպառնալիքների ֆոնին, եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային նոր համաձայնագրին իր պայմաններով:
Նշվում է, որ արձակման պատրաստ հրթիռների զգալի մասը գտնվում է երկրի տարածքով մեկ ցրված ստորգետնյա օբյեկտներում, որոնք նախատեսված են օդային հարվածներին դիմակայելու համար:
Ավելի վաղ էլ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգներին ծանր հարված կհասցվի, եթե իրագործի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանը ռմբակոծելու սպառնալիքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի