Թրամփի առևտրային պատերազմը պետք է «Եվրոպային անկախության մղի»․ եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Եվրոպան պետք է շարժվի դեպի տնտեսական անկախություն, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մաքսատուրքերի նոր ալիք սահմանել, գրում է AFP-ն։

Թրամփը խոստացել է չորեքշաբթի պատասխան մաքսատուրքեր սահմանել առևտրային գործընկերների լայն շրջանակի համար, որը նա անվանել է «Ազատագրման օր»՝ ասելով, որ աշխարհի առաջատար տնտեսությունը «թալանվել է աշխարհի բոլոր երկրների կողմից»:

Լագարդը France Inter ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Եվրոպան բախվում է «էկզիստենցիալ պահի»:

«Նա ԱՄՆ-ում դա ​​անվանում է «Ազատագրման օր»: Ես դա համարում եմ պահ, երբ մենք պետք է միասին որոշենք՝ ավելի մեծ վերահսկողություն հաստատել մեր ճակատագրի վրա, և ես կարծում եմ, որ դա քայլ է դեպի անկախություն։ Որպեսզի կարողանանք արդյունավետ բանակցություններ վարել, մենք պետք է ցույց տանք, որ մենք պարզապես չենք հանձնվելու», – ասել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունը պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի մաքսատուրքերին:

ԵԿԲ-ն գնահատում է, որ Թրամփի առևտրային պատերազմը կարող է առաջին տարում կրճատել եվրոգոտու տնտեսությունը 0,3 տոկոսով, և 0,5 տոկոսով, եթե ԵՄ-ն պատասխան միջոցներ ձեռնարկի:

«Առևտրային պատերազմը միայն պարտվողներ է ստեղծում»,- ասել է Լագարդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի