Թրամփը «շատ զայրացած է» Պուտինի վրա և սպառնում է ՌԴ նավթի ոլորտին ուղղված նոր պատժամիջոցներով

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ զայրացած է» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա։ Մասնավորապես, NBC-ից Քրիստեն Ուելքերն ասել է, որ Թրամփը զանգահարել է իրեն՝ արտահայտելու իր զայրույթն այն բանի համար, որ Պուտինը կասկածի տակ է դնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ որպես առաջնորդի ապագան, գրում է France 24-ը։

«Եթե Ռուսաստանը և ես չկարողանանք գործարք կնքել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ, և եթե մտածեմ, որ դա Ռուսաստանի մեղքն է, ապա երկրորդական մաքսատուրքեր սահմանեմ Ռուսաստանից դուրս եկող ամբողջ նավթի համար»,- ըստ Ուելքերի՝ ասել է Թրամփը։

Ուելքերը նշել է, որ Թրամփն իրեն ասել է՝ «շատ զայրացած է» Պուտինի՝ Զելենսկիի հեղինակության վերաբերյալ վերջին մեկնաբանությունների և Ուկրաինայում նոր ղեկավարության մասին խոսակցությունների համար:

Թրամփը NBC-ին ասել է, որ Պուտինը գիտի, որ ինքը զայրացած է, բայց հավելել է, որ նրա  հետ «շատ լավ հարաբերություններ ունի», և «զայրույթն արագորեն կցրվի, եթե ՌԴ նախագահը ճիշտ վարվի»:

Բացատրելով երկրորդական մաքսատուրքերի սպառնալիքը՝  Թրամփը NBC-ին ասել է, որ «եթե նավթ է գնվում Ռուսաստանից, ապա բիզնես անել Միացյալ Նահանգներում հնարավոր չի լինի»:

«Ամբողջ նավթի վրա սահմանվելու է 25 տոկոս մաքսատուրք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է կրկին խոսել Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի