Մյանմայում և Թաիլանդում երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մյանմայում և հարևան Թաիլանդում այսօր տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի տարբեր թիվ է նշվում։ AP-ն հաղորդում է Բանգկոկում առնվազն երեք զոհի մասին, տասնյակ մարդիկ էլ մնացել են կառուցվող բարձրահարկ շենքի փլատակներում։

Նշվում է, որ Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքից սոցցանցերում տարածված կադրերը ցույց են տալիս համատարած ավերածություններ՝ մտավախություն առաջացնելով, որ շատերը մնացել են փլատակներում կամ սպանվել:

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը Մյանմայի Մանդալայի մոտ է, տեղի էր ունեցել կեսօրին, որին հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում:

Լրատվամիջոցը գրում է, որ մահվան, վնասվածքների և ավերածությունների չափը, հատկապես Մյանմարում, որը ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ և որտեղ տեղեկատվությունը խստորեն վերահսկվում է դեռ պարզ չէ։

Frnace 24-ն էլ գրում է, որ առնվազն 20 մարդ է մահացել Մյանմայի մայրաքաղաքի խոշոր հիվանդանոցներից մեկում երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, որը մեծ ավերածություններ է առաջացրել։

Թաիլանդի փրկարարները փորձում են դուրս բերել 81 մարդու, որոնք մնացել են մայրաքաղաք Բանգկոկում ուժեղ երկրաշարժից հետո փլուզված շենքի փլատակների տակ, ու հայտնել է փոխվարչապետը:

Թաիլանդի պաշտպանության նախարար Ֆումթամ Վեչաչայը լրագրողներին հայտնել է, որ երեք մարդու մահը հաստատվել է:

BBC-ի բիրմայական ծառայությունը զրուցել է Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի փրկարարի հետ, որն ասել է է, որ այնտեղ վնասը «ահռելի» է, և որ զոհերի թիվը «առնվազն հարյուրավոր է»: Երկրի վեց շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի