ՌԴ ՊՆ-ն Կիևին մեղադրել է Սուջայի գազաչափման կայանը «փաստացի ոչնչացնելու» մեջ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Օաշտպանության նախարարությունը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի տարածքում էներգետիկ օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերատեսչությունը հայտարարել է, թե Ուկրաինան մարտի 28-ին HIMARS-ի արկերով հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող Սուջա քաղաքի գազային չափիչ կայանին։ Հայտարարության մեջ ասվում է, որ  հարվածի հետևանքով կայանում հրդեհ է բռնկվել, «էներգաբլոկը փաստացի ոչնչացվել է»։

Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե մարտի 27-ին «Բելգորոդէներգո»-ն վնասվել է Ուկրաինայից հարվածների ժամանակ, որը Շեբեկինսկի թաղամասում հոսանքազրկման պատճառ է դարձել։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ՝ մարտի 21-ին, ՌԴ ՊՆ-ն Կիևին մեղադրել էր Կուրսկի շրջանից նահանջի ժամանակ Սուջայի գազաչափման կայանը պայթեցնելու մեջ։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն այդ ժամանակ հայտարարել էր, որ հենց Ռուսաստանն է հրետանիով հարվածել կայանին՝ Ուկրաինային վարկաբեկելու նպատակով, և որ ուկրաինական  պաշտպանության ուժերը դրա հետ կապ չունեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի