Իմամօղլուն դժգոհել է իր ձերբակալության հետ կապված Արևմուտքի «ոչ բավարար արձագանքից»

Լուրեր

18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:03
Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր
18.12.2025 | 20:03
«Կյանքի և մահվան խնդիր է»․ Տեր Վրթանեսին պետք է շտապ վիրահատեն
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը մարտի 19-ին ձերբակալվել է քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հետ, ապա կալանավորվել, բանտից հոդված է գրել ամերիկյան New York Times պարբերականի համար՝ «Ես Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակիցն եմ, ինձ կալանավորել են» վերնագրով։

Իմամօղլուն գրել է, որ ինքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն է, այդ իսկ պատճառով իրեն ձերբակալել են։

«Երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացավ, որ չի կարող ինձ հաղթել ընտրություններում, դիմեց այլ մեթոդների։ Նա հաղթեց իր հիմնական քաղաքական մրցակցին՝ ինձ։ Ինձ հեռացրել են ընտրված պաշտոնից ֆինանսական մեղադրանքների պատճառով»,- գրել է Իմամօղլուն՝ ընդգծելով, որ ձերբակալվել է անհիմն մեղադրանքներով։

Նա հավելել է, որ Էրդողանի ռեժիմն աստիճանաբար վերացնում է ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները։

«Նա լռեցնում է լրատվամիջոցներին, ընտրված քաղաքապետերին փոխարինում է հոգաբարձուներով, չեզոքացնում է օրենսդիր մարմինը, վերահսկում է դատական ​​համակարգը և շահարկում ընտրությունները: Վերջին ամիսներին ցուցարարների և լրագրողների զանգվածային ձերբակալությունները հստակ ուղերձ են հղել՝ ոչ ոք ապահով չէ։ Քվեները կարող են անվավեր ճանաչվել, ազատությունները մի ակնթարթում ձեզանից կարող են խլել։ Էրդողանի իշխանության տակ գտնվող հանրապետությունը վերածվել է վախի հանրապետության»,- նշել է նա։

Ըստ Իմամօղլուի՝ Թուրքիայի ժողովուրդը հավաքվել է ավելի լավ ապագա և արդարություն խոստացող թեկնածուի շուրջ, և որ բողոքի ալիքը տարածվել է ամբողջ երկրով։

Էքրեմ Իմամօղլուն նաև դժգոհել է, որ արևմտյան երկրները, որոնք կարևորում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, բավարար չեն արձագանք իր կալանավորմանը։

«Չնայած ճնշումներին՝ համերաշխության օրինակները շարունակվում են։ Սոցիալ-դեմոկրատ առաջնորդներն ու քաղաքապետերը Թուրքիայում և ամբողջ աշխարհում՝ Ամստերդամից մինչև Զագրեբ, իմ ձերբակալությունից հետո քաջությամբ և սկզբունքայնությամբ իրենց աջակցությունը ցուցաբերեցին: Քաղաքացիական հասարակությունը նույնպես հետ չի կանգնել, բայց կենտրոնական կառավարությունների լռությունը խլացուցիչ է։ Վաշինգտոնը միայն մտահոգություն է հայտնել «վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ»։ Եվրոպական առաջնորդները, մի քանի բացառություններով, խիստ չեն արձագանքել»,- գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ հավելելով, որ վերջին զարգացումները, ներառյալ՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, Ասադի վարչակարգի տապալումը Սիրիայում և ավերածությունները Գազայում, մեծացրել են Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, և դա ավելի ակնհայտ է դառնում, հատկապես, երբ հաշվի են առնվում եվրոպական անվտանգությանը նպաստելու՝ Անկարայի կարողությունները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի