Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում եվրոպական ուժեր կտեղակայվեն

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ գլխավորում են ջանքերը՝ «զսպման ուժեր» ուղարկելու Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ հակամարտությունում ցանկացած խաղաղությունից հետո, նույնիսկ եթե այդ գաղափարը հավանության չի արժանացել բոլոր եվրոպական դաշնակիցների կողմից:

Նա հայտնել է, որ ոչ բոլոր երկրներն են, որոնք մասնակցել են Փարիզի գագաթնաժողովին՝ ի պաշտպանություն Կիևի, սակայն ցանկանում են մասնակցել Ուկրաինա զորքեր տեղակայելու ծրագրերին։

«Այս ուժերը բրիտանա-ֆրանսիական առաջարկն են, որը ցանկալի է Ուկրաինայի կողմից։ Այս հարցում միաձայնություն չկա, բայց դա անելու համար մեզ միաձայնություն պետք չէ»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ ֆրանկո-բրիտանական պատվիրակությունը մոտ օրերս կմեկնի Ուկրաինա՝ քննարկելու այդ հարցը և ուկրաինական բանակի ապագա կառուցվածքը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը մնացել է «կենսունակ դաշնակից» Ուկրաինայում, սակայն Եվրոպան պետք է պատրաստ լինի պաշտպանել իր սեփական շահերը։

Մակրոնը հավելել է՝ ԵՄ առաջնորդները հույս ունեն, որ Ամերիկան ​​իրենց կողքին կլինի Ուկրաինայի պաշտպանության հարցում, սակայն պետք է պատրաստ լինեն մի իրավիճակի, երբ նա չի միանա իրենց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի