Մեր ծրագրերը հարուստների համար են, եկեք չասենք, որ գյուղացիներին աջակցում ենք․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունն այս տարի 1.5 մլրդ դրամ կփոխհատուցի գարնանացանի ու աշնանացանի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում ու մշակվող վարելահողերի ավելացում շուրջ 36 հազար հա-ով»,- հայտարարեց նախագիծը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ծրագրերը հարուստների համար են և իր տեսած ոչ մի գյուղացու հետ կապ չունեն։

«Սա միջին և խոշոր ֆերմերնեին աջակցության ծրագիր ա, որն էլի քաղաքական ընտրության հարց է, ու եկեք չասենք, որ մենք գյուղացիներին աջակցում ենք։ Սա զարգացման ծրագիր չէ, մեր ծրագրերը կա՛մ չեն աշխատում, կա՛մ հատվածական են աշխատում։ Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում` վարում ենք, ցանում ենք, հնձում ենք պարարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե այս գումարով մանկապարտեզ կառուցեինք։ Սա անարդյունավետ ծրագիր է. մենք մարդուն չենք հասնում»,- հայտարարեց նա։

Փաշինյանը մի կողմից ասաց, որ Պապոյանի ներկայացրածը լավ ծրագիր չի համարում, մյուս կողմից էլ կողմ քվեարկեց որոշման ընդունմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։