Բաքուն Երևանին կոչ է անում «արագացնել և բաց չթողնել» խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

Լուրեր

17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
Բոլորը

Ադրբեջանական կողմը Երևանին կոչ է անում արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը և նշում, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Արգենտինայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Հայաստանին դրդող գործոններից մեկը՝ գնալ համաձայնությանը, այն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնել»,- ասել է Ամիրբեկովը։

Նա նշել է, թե Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական ​​կապերի հաստատման համար , միաժամանակ, շարունակել Բաքվի նախապայմանները առաջ քաշել։ Ամիրբելովն ասել է՝ «դա անելու համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից»։

«Այս համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,- նշել է Ալիևի ներկայացուցիչը։

Ալիևի ներկայացուցիչը նշել է, որ հարցը չի կարելի դիտարկել կողմերից միայն մեկի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ «կարևոր է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը, հատկապես, տարածքային ամբողջականության սկզբունքի լույսի ներքո, որը Արգենտինան պաշտպանում է Մալվինյան կղզիների շուրջ վեճի համատեքստում»։

«Մենք ցանկանում ենք Արգենտինայի հանրությանը հասցնել Ադրբեջանի տեսակետը, որպեսզի նրա որոշումը կամ դատողությունը հիմնված չլինի միայն մի կողմի դիրքորոշման վրա»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Հավելենք, որ Ալիևի ներկայացուցիչը նմանատիպ հայտարարություններ էր հնչեցրել նաև բրազիլական լրատվամիջոցի հետ զրույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի