Լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

Լուրեր

10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
10.12.2025 | 22:58
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը
10.12.2025 | 22:42
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
10.12.2025 | 22:00
Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 21:53
Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
10.12.2025 | 21:40
Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության
10.12.2025 | 21:28
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։
10.12.2025 | 21:17
Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում
10.12.2025 | 21:08
Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է
10.12.2025 | 21:00
Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:48
Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը
10.12.2025 | 20:39
Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը:

Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին:

Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ի՝ լրագրողների համար նախատեսված օթյակում ակցիա իրականացնող լրագրողներին ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս են հանել։ Լրագրողները ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ուղղված անհարգալից արտահայտությունների դեմ բողոքի պաստառներ են պարզել՝ «Ասա՛ կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով։ ՊՊԾ աշխատակիցները լրագրողներից խլել են այդ պաստառները։