«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը

Լուրեր

05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անկախ դիտորդը» այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը․ այս մասին գրառմամբ տեղեկացրել է  ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Մասնավորապես, համարում ենք, որ դրանում առկա են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով):
Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում, բայց շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կերպով աշխատեն շուկայի աշխատողների/վաճառողների հետ և ստանան եղելիության ամբողջ պատկերը:

Հ.Գ. «Անկախ դիտորդի» պահանջով համայնքապետարանն ու ընտրական մարմինները Գյումրիում հեռացվել են օրենքի խախտմամբ փակցված ՔՊ-ի տասնյակ պաստատներ (ինչ խոսք, լավ է ուշ, քան ավելի ուշ)»,- գրել է Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ FactorTV-ին այսօր անդրադարձել էր վերանշյալ թեմային․

«Պահ-պահ-պահ, էդ ինչ ձայնագրություն ա, հիմի մարդու ձենով ինչ ասես կարան տարածեն»,- անդրադառնալով համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրությանը՝ Factor TV-ի հետ հեռախոսազրույցում ասել էր Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։