ԱՄՆ դատարանը ժամանակավոր կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման դադարեցման որոշումը

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Վաշինգտոնում դաշնային շրջանային դատարանը երեքշաբթի բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի միջնորդությունը ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) դեմ հայցի հետ կապված, գրում է Current time-ը:

Դատարանը որոշել է, որ մինչև գործի էության վերաբերյալ լսումները, որոնք անցկացվելու են առաջիկա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են ուղղված լինել «Ազատություն» ռադիոկայանի փակմանը։ Այդ միջոցները ներառում են մարտի 15-ին USAGM-ի ավագ խորհրդական Քերի Լեյքի կողմից հայտարարված որոշումը՝ դադարեցնելու դրամաշնորհային համաձայնագիրը, որի համաձայն՝ «Ազատություն» ռադիոկայանը Կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումը ստանում է USAGM-ի միջոցով:

Դատավոր Ռոյս Լամբերթը 10 էջանոց վճռում նշել է, որ դրամաշնորհի միջոցների տրամադրման դադարեցումը «Ազատություն» ռադիոկայանի ն«անուղղելի վնաս» է պատճառելու։

«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ և քիչ կամ առանց հիմնավորումների ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե նախագահը հրամայել է դա անել»,- ասել է դատավորը։

Հաջորդ քայլը պետք է լինի՝ դիտարկել «Ազատություն» ռադիոկայանի միջնորդությունը՝ տրամադրել շուրջ 77 միլիոն դոլարը, որը ԱՄՆ Կոնգրեսը հատկացրել էր ընթացիկ ֆինանսական տարում, այսինքն՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջը։

«Մենք գնահատում ենք դատավոր Լամբերթի խոհուն և հստակ որոշումը, որը թույլ չի տալիս USAGM-ին անտեսել Կոնգրեսի կամքը: Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր դիրքորոշման առաջխաղացմանը հակասահմանդրական մերժման հետ միջոցների տրամադրման, որոնք Կոնգրեսը հատկացրել է մնացած ֆինանսական տարվա  համար»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ USAGM-ը համաձայնել էր տրամադրել «Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհի մի մասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի