Տնից գումար ու ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել

Լուրեր

01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
01.03.2026 | 16:41
ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
01.03.2026 | 16:33
Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Crowne Plaza Manama հյուրանոցին
01.03.2026 | 16:14
Իրանում ջիհադ են հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ
01.03.2026 | 15:58
Պուտինը ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։

«Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա որդին հայտնել է, որ 5400 դոլարը մարտ ամսվա ընթացքում մաս-մաս վերցրել, փոխանակել է դրամով և խաղադրույքներ կատարել:

Գումարն ամբողջությամբ պարտվելուց հետո վերցրել է մոր ոսկյա զարդերը և գրավադրել բանկում։ Այնուհետև այդ գումարով առցանց հարթակներից մեկի միջոցով գնել է 100 դոլար և 20 000 դրամ անվանական արժեքներով հուշանվեր-թղթադրամներ ու դրել գողացած գումարի փոխարեն, իսկ մնացած գումարով կատարել է խաղադրույքներ ու կրկին պարտվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում: