ՀՀ և Իրանի ԱԳՆ խոսնակները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների ԱԳՆ-ների միջև համագործակցության հարցեր

Լուրեր

31.03.2025 | 22:59
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
31.03.2025 | 22:49
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
31.03.2025 | 22:35
Շվեդիան Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում պատերազմի մեկնարկից ի վեր
31.03.2025 | 22:22
ՌԴ գլխավոր դատախազությունն առաջարկում է դադարեցնել երկրում «Թալիբան»-ի գործունեության արգելքը
31.03.2025 | 22:07
Հայաստանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
31.03.2025 | 21:47
Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջին անգամ մանրամասն քննարկել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը
31.03.2025 | 21:28
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը
31.03.2025 | 21:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2025 | 20:53
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
31.03.2025 | 20:43
Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը
31.03.2025 | 20:30
Հանգիստ նստե՛ք տեղներդ․ Սերժ Սարգսյանը կորոշի՝ Գյումրիի քաղաքապետն ով է լինելու․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 20:17
Բաքուն Գերմանիայի դեսպանին կանչել ԱԳՆ ու ներողություն է պահանջում Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի լուսանկարի հրապարակման համար
31.03.2025 | 20:05
Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
31.03.2025 | 19:44
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ
31.03.2025 | 19:30
ՔՊ-ից նյարդային արձագանքեցին արցախցիների հանրահավաքին՝ փոխանակ հասկանալու, ինչն է հրապարակ հանել․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Իրանի ԱԳ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:
Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ի միջև համագործակցության և լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Անի Բադալյանը և Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումները:
Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: