ԱՄՆ-ը հայտարարել է, որ Սև ծովում անվտանգ նավարկության և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների արգելքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Սպիտակ տունը հայտարարություններ է տարածել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացված բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավարկություն և բացառել ուժի կիրառումը Սև ծովում։ ԱՄՆ-ը նույն հարցի շուրջ համաձայնության է եկել նաև Ուկրաինայի հետ։

Բացի այդ, Միացյալ Նահանգները և Ուկրաինան պայմանավորվել են կանխել առևտրային նավերի օգտագործումը Սև ծովում ռազմական նպատակներով։ Կողմերը համաձայնել են, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ռազմագերիների փոխանակման, քաղաքացիական կալանավորների ազատման և բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձին նպաստելու հարցերին։

ԱՄՆ-ը և Ուկրաինան պայմանավորվել են նաև միջոցներ մշակել՝ իրականացնելու նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկիի համաձայնությունը՝ արգելելու Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին փոխադարձաբար հարվածելը։

Միաժամանակ, Վաշինգտոնը խոստացել է օգնել վերականգնել Ռուսաստանի մուտքը դեպի համաշխարհային շուկա գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար, նվազեցնել ծովային ապահովագրության ծախսերը և բարելավել մուտքը նավահանգիստները։

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են նաև միջոցներ մշակել՝ իրականացնելու նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներն արգելելու մասին համաձայնագիրը։

Միացյալ Նահանգները, ՌԴ-ն և Ուկրաինան ողջունում են երրորդ կողմերի միջնորդությունը էներգետիկ և ծովային համաձայնագրերի իրականացման համար: Կողմերը նաև շարունակելու են աշխատել տևական և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։

Միացյալ Նահանգները երկու կողմերին կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում երկու կողմերի սպանություններին՝ որպես կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քայլ: Այդ նպատակով ԱՄՆ-ը կշարունակի նպաստել երկու կողմերի բանակցություններին՝ Էր Ռիադում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան խաղաղ կարգավորման հասնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի