Հռոմի պապի բժիշկը պատմել է, որ նա կարող էր մահանալ փետրվարի 28-ին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող էր մահանալ փետրվարի 28-ին։ Այս մասին Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտնել է նրա բժիշկներից Սերխիո Ալֆիերին։

Նա նշել է, որ Ջեմելի հիվանդանոց ընդունվելուց երկու շաբաթ անց Պապի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Նրա մոտ առաջացել է բրոնխի սպազմ, ինչը հանգեցրել է շնչառական համակարգի վիճակի վատթարացման։

«Առաջին անգամ ես նրա շրջապատի մարդկանցից ոմանց աչքերում արցունքներ տեսա: Մարդիկ  անկեղծորեն սիրում են նրան։ Բոլորս էլ գիտեինք, որ իրավիճակն ավելի է վատացել, և վտանգ կար, որ չկարողանա հաղթահարել»,- ասել է  բժիշկը։

Այդ պահին պետք էր ընտրություն անել՝ «բա՞ց թողնել նրան», թե՞ փորձել այլ դեղամիջոցներ և բուժում՝ վտանգելով վնասել այլ օրգաններ։ Ի վերջո, Պապի օգնական Մասիմիլիանո Ստրապետտիի համաձայնությամբ բժիշկները շարունակել են բուժումը։

Հռոմի պապը հոսպիտալացվել էր փետրվարին այն բանից հետո, երբ շնչառության կանգ էր արձանագրվել, հիվանդությունը վերաճել էր երկկողմանի թոքաբորբի։ Կաթոլիկ քահանայապետի վիճակը, սակայն, մարտին կայունացել է։

Vatican News-ը մարտի 20-ին հայտնել էր, որ Հռոմի պապը սկսել է աստիճանաբար վերադառնալ աշխատանքի, քանի որ նրա վիճակը բարելավվել է: Նա հիվանդանոցից դուրս է գրվել մարտի 23-ին, սակայն երկու ամիս կպահանջվի հանգստի և լիարժեք վերականգնման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի