Signal-ի գաղտնի չաթի սկանդալի պատճառով Սպիտակ տանը քննարկում են Ուոլցի պաշտոնանկության հարցը․ Politico

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ վարչակազմի անդամների՝ Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի պատահաբար ավելացումը բուռն քննարկումներ է առաջացրել Սպիտակ տանը։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին, որն ավելացրել է լրագրողին, կարող են հարկադրել հեռանալ պաշտոնից, գրում է Politico-ն։

Լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ դեռևս ոչինչ որոշված ​​չէ, Սպիտակ տան պաշտոնյաները զգուշացրել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը, ի վերջո, որոշում կկայացնի վաղը կամ երկու օրվա ընթացքում։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Politico-ին ասել է, որ իրենք մի քանի տեքստային զրույցներ են ունեցել վարչակազմի այլ պաշտոնյաների հետ, թե ինչ անել Ուոլցի հետ։

«Նրանց կեսն ասում է, որ նա երբեք չի գոյատևի կամ չպետք է գոյատևի»,- ասել էպաշտոնյան։

Սպիտակ տան երկու բարձրաստիճան օգնականներ էլ նշել են, որ Ուոլցը պետք է հրաժարական տա, որպեսզի նախագահը չհայտնվի վատ դրության մեջ:

Սպիտակ տանը մոտ կանգնած մի աղբյուր էլ ավելի կոպիտ է է արտահայտվել․ «Սպիտակ տանը բոլորը կարող են համաձայնվել մի բանում՝ Մայք Ուոլցն ապուշ է»:

Երրորդ աղբյուրն ասել է, որ Թրամփը խոսել է Ուոլցի հետ այդ հարցի շուրջ, և Սպիտակ տունն առայժմ նրա կողքին է։ Սակայն Ուոլցի վրա վրա ներքին ճնշում կա՝ ընդունելու իր սխալը, ինչը կարող է նշանակել նրա հնարավոր հրաժարականը:

Պաշտոնյան, սակայն, նշել է՝ ինչ կլինի Ուոլցի հետ, մեծապես կախված է նրանից, թե Թրամփն անձամբ ինչպես է վերաբերվում խնդրին։

Հիշեցնենք, որ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին պատահաբար ավելացրել էին Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկել են Եմենի հութիների դեմ ծրագրվող ռազմական գործողության մանրամասները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի