Թուրքիայի ընդդիմության առաջնորդն այցելել է բանտում գտնվող Էքրեմ Իմամօղլուին

Լուրեր

17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելն այսօր Սիլիվրիի բանտում այցելել է կուսակցությունից նախագահի թեկնածու, Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

«Որպես վերջին ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ՝ ես հենց նոր այցելեցի Էքրեմ Իմամօղլուին, որն ընտրվել է աշխարհի ամենահայտնի մեգապոլիսի քաղաքապետ, 3 անգամ ստացել է վստահության քվե։ Ես ամաչում եմ Թուրքիան կառավարողների փոխարեն այն մթնոլորտի համար, որում մենք հայտնվել ենք և այն իրավիճակի համար, որում հայտնվել է Թուրքիան»,- հայտարարել է Օզելը։

Նա հավելել է, թե իշխանությունները կարծում էին՝ «չեն կարողանա հաղթել Իմամօղլուին, հետո կազատվեն նրանից», բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Ըստ Օզելի՝ կուսակցության փրայմերիզում Իմամօղլուի օգտին 15 միլիոն մարդ է քվեարկել։

«Մարտի 19-ի քաղաքացիական հեղաշրջման փորձը կանխվեց հեղաշրջման կազմակերպիչների դեմ ոտքի ելած ժողովրդի կողմից»,- ասել է նա։

Բացի այդ, Օզելն այսօր մի շարք հայտարարություններ է արել Ստամբուլի «Բեշիքթաշ Մուստաֆա Քեմալ» մշակութային կենտրոնում կայացած իր կուսակցության խմբի նիստում։

«Մարտի 19-ի անհաջող հեղաշրջման փորձի դեմ մեր դիմադրության յոթերորդ օրն է։ Յոթ օր շարունակ Թուրքիան հրապարակներում ու փողոցներում բողոքում է դավադրության դեմ, միլիոնավոր մարդիկ ցույց են տալիս իրենց արձագանքը։ Մենք հավաքվում ենք հրապարակներում, բայց հանրահավաքներ չենք անում։ Մենք դիմադրում ենք հեղաշրջմանը, օգտվում ենք դիմադրելու մեր իրավունքից»,- ասել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի