Իրանի հետ սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որ ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը։ Այս մասին Իրանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այսօրվա քննարկումների ընթացքում գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ միջպետական սահմանազատման և, իհարկե, խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացների վերաբերյալ վերջին զարգացումները։ Վերստին ընդգծել եմ ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու և ստորագրումը կարևորելու համար։

Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ։ Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։