Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելու առաջարկը․ ԱԱԾ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննակել են ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելու վերաբերյալ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացված առաջարկը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։

Կառույցից միևնույն ժամանակ փոխանցել են, որ դրա արդյունավետ իրագործումը կախված է իրավական, տեխնիկական, կազմակերպչական բազմաթիվ գործոններից։

«Հարցի վերաբերյալ կողմերը դեռևս դիրքորոշում չեն արտահայտել և հարցը մնում է բաց՝ հետագա քննարկման հնարավորությամբ»,- նշված է ԱԱԾ-ի պատասխանում։

Նշենք՝ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում ասվում է, որ հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհետ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպումը։

Հայկական կողմից այդ հանդիպմանը մասնակցած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում որոշ մանրամասներ էր ներկայացրել։

Նա ընդգծել էր, որ արվում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա, և դրա արդյունքում արձանագրված կետերը, որոնք հուզում են անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին ու հարազատներին, ստանան իրենց պատասխանները։

ԱԱԾ տնօրենը նաև ասել էր, որ չի կարող հստակ ժամկետներ նշել աճյունների տեղափոխման և գերիների վերադարձի վերաբերյալ։

«Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրություն շոշափել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք»,- եզրափակել էր Արմեն Աբազյանը։

Մանյա Պողոսյան