Գրենլանդիայի պաշտոնյաները վրդովմունք են հայտնել կղզի ԱՄՆ պատվիրակություն ուղարկելու՝ Թրամփի ծրագրի վերաբերյալ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Գրենլանդիայի հարաբերություններն ավելի են վատթարացել անցած կիրակի, երբ Գրենլանդիայի վարչապետը լուրջ դժգոհություն է հայտնել բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ամերիկյան «չափազանց ագրեսիվ» պատվիրակության պատճառով, որը, ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի, այս շաբաթ կուղարկվի կղզի, գրում է The New York Times-ը։

ԱՄՆ փոխնախագահ Դեյ Ջի Վենսի տիկինը՝ Ուշա Վենսը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը կղզի մեկնող պաշտոնյաներից են։

Հինգշաբթի տիկին Վենսը ժամանելուց հետո պետք է մի շարք մշակութային կանգառներ կատարի՝ Ուոլցից առանձին: Ենթադրվում է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շաբաթվա սկզբին Գրենլանդիա կմեկնի ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ:

Գրենլանդիայի Վարչապետ Մութե Էգեդեն ասել է, որ որ գրենլանդացիների դիվանագիտական ​​ջանքերը պարզապես «բախվում են Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի՝ Գրենլանդիան տիրապետելու և վերահսկելու փորձերին»: Նա կիրակի  տեղական թերթերից մեկին հայտարարել այս մասին։ Նա հատկապես վրդովված է Ուոլցի մասնակցությունից:

«Ի՞նչ է անում ազգային անվտանգության խորհրդականը Գրենլանդիայում։ Միակ նպատակը մեզ վրա իշխանություն ցույց տալն է։ Միայն նրա ներկայությունը Գրենլանդիայում, անկասկած, կխթանի ամերիկյան հավատը Թրամփի առաքելության նկատմամբ, և ճնշումը կավելանա»,- ասել է Գրենլանդիայի վարչապետը։

Մյուս պաշտոնյաները ևս դժգոհել են այցի անպատեհ ժամանակից՝ նշելով, որ Գրենլանդիայում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, և որ նոր կառավարություն նույնիսկ չի ձևավորվել:

«Այն փաստը, որ ամերիկացիները քաջ գիտակցում են, որ մենք բանակցությունների մեջ ենք, ևս մեկ անգամ ցույց է տալիս Գրենլանդիայի ժողովրդի նկատմամբ հարգանքի բացակայությունը»,- ասել է խորհրդարանում մեծամասնություն ստացած դեմոկրատների առաջնորդ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Գրենլանդացիներն ավելի ու ավելի են զգուշանում Թրամփի մտադրություններից: Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ կղզու բնակիչների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում դառնալ Միացյալ Նահանգների մի մասը: Սակայն շատերը ցանկություն են հայտնել բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Մինչ այժմ Գրենլանդիայի պաշտոնյաներից շատերը փորձել են քայլել նուրբ գծով՝ հաստատելով իրենց ինքնիշխանությունը, միաժամանակ, խուսափելով Թրամփի թշնամանքից:

Թրամփի վարչակազմը պատվիրակության այցը ներկայացրել է որպես բարեկամական՝ կիրակի տարածած հայտարարության մեջ ասելով, թե տիկին Վենսը հինգշաբթի մեկնելու է իր երեխաներից մեկի հետ և մասնակցելու է Գրենլանդիայի ազգային շների սահնակներով մրցավազքին, իսկ շաբաթ վերադառնալու է Միացյալ Նահանգներ:

Սպասվում է, որ Ուոլցն առանձին կայցելի ԱՄՆ ռազմաբազա։ Այս մասին ասել են երկու ամերիկացի պաշտոնյաներ:

Ակնկալվում է, որ Ռայթը՝ Թրամփի վարչակազմի էներգետիկայի նախարարը, կմիանա Ուոլցին՝ տեսնելու բազան, քանի որ Թրամփի վարչակազմը նկատում է Գրենլանդիայի հազվագյուտ հանքանյութերն ու այլ պաշարները։

«Մենք այժմ գտնվում ենք մի կետում, երբ սա այլևս չի կարող որակվել որպես քաղաքական գործչի կնոջ անմեղ այց»,- հայտարարել է Գրենլանդիայի վարչապետը՝ հավելելով, որ «միջազգային հանրությունը հիմա պետք է արձագանքի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի