Թուրքիան հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ներին, թե Բաքուն, իբր, տեղյակ չի եղել հայ-թուրքական սահմանի անցակետի ժամանակավոր բացման մասին

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ապատեղեկատվության  դեմ պայքարի կենտրոնն արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների մերձավոր լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերին, թե հայ-թուրքական սահմանային անցակետի ժամանակավոր բացման մասին Անկարան Բաքվին նախապես չի տեղեկացրել։

Կենտրոնի հայտարարարության մեջ ասվում է, որ որոշ լրատվամիջոցների տարածած պնդումները, թե «Թուրքիայի սահմանը հայերի համար բացվեց, Բաքուն տեղյակ չէ», չեն համապատասխանում իրականությանը։

«Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն մարդասիրական օգնություններով շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու համար, որը Հայաստանից մեր երկրի տարածքով պետք է հասցվեր Սիրիա։ Նախարարների խորհրդի 1992 թվականին ընդունված որոշմամբ՝ Ալիջան սահմանակետին տրվել է ժամանակավոր սահմանի կարգավիճակ, որը կարող է օգտագործվել միայն մարդասիրական օգնության առաքման համար։ Հայաստանին պատկանող 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը երեկ մտել է Իգդիր նահանգի Ալիջան սահմանային դարպաս՝ Հաթայ/Չիլվեգյոզու սահմանային դարպասով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Բեռնատարները Հայաստան կվերադառնան նույն երթուղով»,- ասվում է մարտի 22-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ անցակետը վերջին անգամ օգտագործվել է 2023 թվականի փետրվարի 6-ի աղետալի երկրաշարժի հետո, երբ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները երկու անգամ՝ երկու առանձին շարասյուններով, տարբեր ամսաթվերով նույն դարպասից մուտք/ելք են կատարել՝ օգնություն հասցնելով Թուրքիա։

Սահմանային դարպասն օգտագործվել է նաև փոխադարձ հետիոտնային անցումների համար՝ 2024 թվականի հուլիսի 30-ին ընդհանուր սահմանում կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից անցկացված բանակցությունների հինգերորդ փուլի շրջանակում։ Բացի այդ, այն օգտագործվում է նաև սահմանային հարցերով Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների հերթական նիստերի շրջանակում։

Թուրքական կողմը պնդում է, որ 2025 թվականի փետրվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ՝ կապված Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի ցանկության հետ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Սերդար Քըլըչը տեղեկությունն ուղղակիորեն տրամադրել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովին և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևին՝ փետրվարի 26-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներն իրենց դժգոհություններն էին հայտնել, որ Անկարան ժամանակավոր բացել է ՀՀ-ի հետ սահմանային անցկակետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի