Հայաստանում ամեն ժամ 3 մարդ է մահանում․ որոնք են հիմնական պատճառները

Լուրեր

05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
Բոլորը

Հայաստանում միջին հաշվով յուրաքանչյուր 1 ժամում մահանում է 3 մարդ, 1 օրում՝ 70 մարդ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների վերլուծությունից։

Իսկ մահերի թիվը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է։

Այսպես․ 2024 թվականին 1263-ով ավելի շատ մահեր են գրանցվել, քան նախորդ տարի՝ 2023 թվականին։

Որո՞նք են մահվան պատճառները

Մահերի կեսից ավելին՝ շուրջ 53,1 %-ը գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով։ 2024 թվականի ընթացքում Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 13 հազար 581 մարդ՝ նախորդ տարվա 12 հազար 961-ի փոխարեն։ Աճը կազմել է 4,8 %:

Երկրորդ տեղում՝ նորագոյացություններից մահվան դեպքերն են՝, որոնք կազմում են ընդհանուր մահացության 20,7 %-ը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանում նորագոյացություններից մահացել է 5 հազար 291 մարդ՝ նախորդ տարվա 5 հազար 97-ի փոխարեն։ Աճը կազմել է 3,8 %:

Երրորդ տեղում՝ շնչառական օրգանների հիվանդություններն են՝ մահվան ընդհանուր դեպքերի 9,2 %-ը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանում նորագոյացություններից մահացել է 2 հազար 365 մարդ՝ նախորդ տարվա 2 հազար 83-ի փոխարեն։ Աճը կազմել է 13,5 %:

Հայաստանում 2024 թվականի ընթացքում գրանցվել է մարսողական օրգանների հիվանդություններից 1328 (+12 %), վարակիչ և մակաբուծային հիվանդություններից 245 (+67.8 %), էնդոկրին համակարգի հիվանդություններից 445 (+3.2 %), արտաքին պատճառներից 48 (-2,7 %), Covid-19 վիրուսից 3 (-94.3 %) և այլ հիվանդություններից 1270 (-1.2 %) մահվան դեպք։

2024 թվականին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 7 դեպք, իսկ 2023 թվականին՝ մահվան 4 դեպք: Այսպիսով՝ մայրական մահացության դեպքերը 2024 թվականին գրեթե կրկնապատկվել են։

Արտաքին պատճառների մեջ մտնում է նաև զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը, որոնք 2023 թվականի համեմատ նվազել են։ 2024 թվականին գրանցվել է ծառայության հետ կապված 32 մահվան դեպք՝ 2023-ի 39-ի փոխարեն։

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2024 թվականի ընթացքում Հայաստանում մահացել է 333, ինչը 45-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։

Ինքնասպանություններ և ինքնասպանությունների փորձեր 

Հայաստանում 2024 թվականին թեև ինքնասպանության դեպքերի թիվը նվազել է, բայց ինքնասպանությունների փորձերն ավելացել են։

Ընդհանուր առմամբ 2024 թվականին Հայաստանում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է կատարել 853 անձ, ինչը 204-ով ավելի է 2023 թվականի ցուցանիշից և 278-ով ավելի՝ 2022 թվականի ցուցանիշից։

Ինքնասպանությունների ու փորձերի դեպքերի գերակծիռ մասը՝ շուրջ 71 %-ը տղամարդիկ են։

Ինքնասպանությունների գերակշիռ մասը՝ 179-ից 117-ը 30-ից 65 տարեկան անձինք են։ Մինչև 17 տարեկանների շրջանում 3 ինքնասպանության դեպք է գրանցվել տարվա ընթացքում։

Ինքնասպանության դեպքերի մեջ ևս գերակշիռ մասը բաժին է ընկնում տղամարդկանց։

Տարիքային բաժանում․

Մինչև 17 տարեկան – 19 (2023 թ․ -19)
18-ից 29 տարեկան – 162 (2023թ․ – 107)
30-ից 65 տարեկան – 389 (2023թ․ – 264)
65 տարեկանից բարձր – 104 (2023թ․ – 61)

Ներկայացված թվերում տեսնում ենք, որ ինքնասպանությունների փորձերն ավելացել են առավելապես երիտասարդների և միջին տարիքի անձանց խմբերում։

Ծնելիություն

Մահվան թվերի աճին զուգահեռ Հայաստանում նվազել է ծնելիության թիվը։

Եթե 2023-ին յուրաքանչյուր 100 մահվան դիմաց ծնվում էր 150 երեխա, ապա 2024-ին այդ թիվը նվազել է մինչև 132, այսինքն՝ ծնունդները պակասել են, իսկ մահերը՝ համեմատաբար շատացել, ու դա նշանակում է, որ բնակչության բնական աճի տեմպը դանդաղում է։

Տարածաշրջանում կենսունակության ամենացածր մակարդակն ունի Վրաստանը, ամենաբարձրը՝ Իրանը։

Հարևան Վրաստանում 2024 թվականի տվյալներով կենսունակության գործակիցը 119 է (յուրաքանչյուր 100 մահվան դեպքի դիմաց 2024 թվականին ծնվել է մոտ 119 երեխա), Ադրբեջանում՝ 304 % (յուրաքանչյուր 100 մահվան դիմաց ծնվել է մոտ 304 երեխա), Թուրքիայում՝ 301 % (յուրաքանչյուր 100 մահվան դեպքի դիմաց ծնվել է մոտ 302 երեխա), Իրանում՝ 380 % (յուրաքանչյուր 100 մահվան դիմաց ծնվել է մոտ 304 երեխա):

Անժելա Պողոսյան