Իսրայելը հարվածել է Գազայի ամենամեծ հիվանդանոցին․ զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի զինվորականները կիրակի գիշերը հարված են հասցրել Գազայի հարավում գտնվող ամենամեծ հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ պաղեստինցի բժիշկներ, ինչպես նաև  ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը, կան վիրավորներ։ Հարվածների հետևանքով մեծ հրդեհ է առաջացել, գրում է France 24-ը։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ սպանվել է իր քաղաքական գրասենյակի անդամ Իսմայիլ Բարհումը։

Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ հարվածը հասցվել է Խան Յունիսում Նասեր հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարձակումը հետևել է լայնածավալ հետախուզական տվյալներին և կիրառել է ճշգրիտ զինամթերք՝ տեղում վնասը նվազագույնի հասցնելու համար:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ թիրախը եղել է Իսմայիլ Բարհումը: ՀԱՄԱՍ-ի «Ալ-Աքսա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բարհումը հիվանդանոցում բուժվում էր նախորդ հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից։ Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը համակարգված կերպով ներթափանցել է հիվանդանոցներ, դպրոցներ և ապաստարաններ, ինչը խմբավորումը հերքում է:

Ռազմական գործողություններում երկու ամիս տրած հարաբերական անդորրից հետո Գազայի բնակիչները կրկին փախչում են այն բանից հետո, երբ Իսրայելը փաստացիորեն հրաժարվել է հրադադարից՝ նախորդ երեքշաբթի սկսելով նոր համատարած օդային և ցամաքային գործողություն ՀԱՄԱՍ-ի դեմ:

ՀԱՄԱՍ-ի մեկ այլ առաջնորդ՝ Սալահ ալ-Բարդավիլը, սպանվել է Խան Յունիսում առանձին հարվածի հետևանքով, ավելի վաղ հայտնել էր խմբավորումը։ Իսրայելական բանակը հաստատել է, որ շաբաթ ոչնչացրել է Բարդավելին: Բարդավիլն ու Բարհումը  ՀԱՄԱՍ-ի՝ 19 անդամներից բաղկացած որոշումներ կայացնող մարմնի՝ քաղաքական գրասենյակի անդամներ էին, որոնցից 11-ը սպանվել են 2023 թվականի վերջին պատերազմի սկզբից ի վեր։ Այս մասին են վկայում ՀԱՄԱՍ-ի աղբյուրները։

Պայթյուններ են լսվել Գազայի հատվածի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում կիրակի վաղ առավոտյան, երբ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել այն տարածքների թիրախներին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ ի նշան գործողությունների ավելի կոշտացման՝ իր ստորաբաժանումներից մեկը, որը գործում էր Լիբանանում, պատրաստվում է հնարավոր գործողությունների Գազայի հատվածում:

Ընդհանուր առմամբ, առնվազն 45 պաղեստինցի է զոհվել կիրակի իսրայելական Ռաֆահի և Խան Յունիսի ուղղությամբ հասցված հարվածների հետևանքով։

Պաղեստինցի պաշտոնյաները հայտարարել են, որ շուրջ 18 ամիս շարունակվող հակամարտությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 50,000-ը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմի նպատակն է՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը որպես ռազմական և իշխող կազմակերպություն: Նոր արշավի նպատակն է ստիպել խմբին հանձնել մնացած պատանդներին։ Նախօրեին էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ «ընդգծելու ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին»։ Զրուցակիցները քննարկել են Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները Գազայի հատվածում, պատանդներին վերադարձնելու ջանքերն ու Եմենում Իրանի կողմից աջակցվող հութի զինյալների դեմ ԱՄՆ-ի հարվածները։

Գազայում իսրայելական գործողություններին անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալլասը։

«Իսրայելի ռազմական հարձակումը մարդկային սարսափելի կորուստներ է պատճառել»,- հայտարարել է նա։

Կալլասը նաև հավելել է, որ Իսրայելը պետք է հարգի քաղաքացիական անձանց կյանքը, և որ Գազայի հատվածի բռնակցման սպառնալիքներն անընդունելի են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի