Ռիադում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը

Լուրեր

25.05.2026 | 12:20
Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
25.05.2026 | 12:11
Ռուբիոն վաղը Հայաստան կգա // Մեդվեդևը սպառնում է ՀՀ-ին գազի գնի թանկացմամբ․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 12:09
Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:06
Սամվել Կարապետյանը հայտարարություն է անում․ ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:02
Արման Թաթոյանի քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:01
Մեդվեդևը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին
25.05.2026 | 11:55
Լուիս Սուարեսի հեթ-տրիկն օգնել է «Ինտեր Մայամիին» հաղթել 6։4 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:31
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով պատրաստ է
25.05.2026 | 11:21
Կործանիչներ՝ Երևանի երկնքում․ ԶՈՒ-ն պատրաստվում է շքերթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:11
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար և երկու «Iveco» մակնիշի բեռնատարներ. կան տուժածներ
25.05.2026 | 11:08
Հինգ երկրներ արգելափակել են Կիևին ՆԱՏՕ-ի լրացուցիչ օգնության՝ Ռյուտեի ծրագիրը
25.05.2026 | 10:59
Զովունիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ
25.05.2026 | 10:47
Էդուարդ Սպերցյան․ «Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25.05.2026 | 10:38
ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT
25.05.2026 | 10:28
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»
Բոլորը

Ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները նախօրեին հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Կողմերի միջև զրույցը կառուցողական է եղել։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հայտնում է РБК-Украина-ն։

«Զրույցը եղել է կառուցողական և բովանդակալից։ Մենք քննարկել ենք առանցքային հարցեր, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում»,- նշել է նա։

Ումերովն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդիրն է՝ հասնել արժանապատիվ և տևական խաղաղության պետության, ժողովրդի և, հետևաբար, ամբողջ Եվրոպայի համար։

«Մենք աշխատում ենք, որպեսզի սա իրականություն դառնա»,- եզրափակել է նա։

Հանդիպումից առաջ Ումերովը գրել էր, որ բանակցությունների սեղանին են էներգետիկ օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ առաջարկներ։

Նախօրեին ավելի վաղ հանդիպմանը նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր անդրադարձել։

«Այսօր Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան թիմերի երկրորդ հանդիպումն է։ Այս անգամ այն ​​ավելի տեխնիկական մակարդակի է՝ մեր զինվորականները, դիվանագետները, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները»,- նշել էր Զելենսկին։

Ըստ նրա՝ հանդիպումը հասցրել է քննարկել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։

«Նա ինձ զեկուցեց հանդիպման, բանակցությունների ընթացքի մասին։ Մեր թիմը բացարձակապես կառուցողական է աշխատում, խոսակցությունը բավականին օգտակար է։ Պատվիրակությունների աշխատանքը շարունակվում է»,- ասել  է Ուկրաինայի ղեկավարը։

Այսօր Սաուդյան Արաբիայում նաև սպասվում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի