Բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասան ՆԳՆ. պահանջում են պատժել Տիգրան Ուլուբաբյանին խnշտանգած ոստիկաններին

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Քննչական կոմիտեի շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա է իրականացվել՝ ի պաշտպանություն Ոստիկանության Վանաձորի բաժնում ենթադրյալ բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի: «Ո՛չ բռնապետությանը», «Ո՛չ խտրականությանը» «Արդարություն», վանկարկումներով բողոքի ակցիայի մասնակիցները Քննչական կոմիտեից երթով քայլեցին դեպի Ներքին գործերի նախարարություն:

Տիգրան Ուլուբաբյանի պաշտպան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համոզված է՝ արցախցի լինելու հանգամանքով է պայմանավորված ոստիկանության խտրական վերաբերմունքը:

«Ես թվարկել եմ բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք պետք է կատարվեին Տիգրան Ոլուբաբյանի ահազանգի հետ կապված, սակայն դրանք անելու փոխարեն հրապարակում են անում, թե, իբր, ես կեղծիք եմ տարածում: Ես, այլընտրանք չունենալով, տեսնելով, որ իրավական ճանապարհով արդարության հասնելը հնարավոր չէ, որոշել եմ հանրային եղանակով պայքարել, զերծ պահել ոստիկանների խտրական վերաբերմունքից, որը դրսևորվում է բոլորիս նկատմամբ»,- ասել է Երիցյանը:

Երիցյանի խոսքով՝ իր նկատմամբ ոստիկանությունը հետապնդում է սկսել և ստիպում է մարդկանց իր դեմ հաղորդում տալ: Ըստ փաստաբանի՝ մի կին հաղորդում է ներկայացրել՝ իբր ինքը խարդախությամբ նրանից մեծ գումար է վերցրել և հաղորդումն արդեն ուղարկվել է Քննչական կոմիտե:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին խախտվում են ոչ միայն արցախցիների, այլ նաև մեծ թվով ՀՀ քաղաքացիների իրավունքները։

«Այսօր Հայաստանում մեծ թվով քաղբանտարկյալների գոյությունը և քաղաքական հետապնդումները ցույց են տալիս, որ այստեղ խնդիրը միայն արցախցի լինելը չէ: Սակայն թիրախավորվում են հատկապես այն արցախցիները, ովքեր խոսում են Արցախի հանձնման, Արցախ վերադարձի և արցախցիների նկատմամբ որոշակի առանձնացված մոտեցումների մասին»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանը բարձրաձայնել է այն մասին, որ ոստիկանության Վանաձորի բաժնում իրեն խոշտանգել են, հայհոյել են, ծեծի ենթարկել, թքել վրան՝ հորդորելով խոստովանել, որ ավազակային հարձակում է կազմակերպել իր բարեկամի տան վրա: Ուլուբաբյանը չի խոստովանել, իսկ ազատ արձակվելուց հետո բարձրաձայնել է իր հետ տեղի ունեցածի մասին, նախաձեռնվել է քրեական վարույթ: