Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընտրություններ անցկացնել. ԱՄՆ հատուկ բանագնաց

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել երկրում․ ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում. գրում է DW—ի ռուսական ծառայությունը։

Ուիթքոֆն արձագանքել է Կարլսոնի այն պնդմանը, թե ռուսական իշխանությունները հրաժարվում են որևէ համաձայնագիր ստորագրել Վլադիմիր Զելենսկու հետ՝ նրան մեղադրելով ոչ լեգիտիմության մեջ, քանի որ հերթական նախագահական ընտրությունները Ուկրաինայում չեն կայացել։ Լրագրողներից մեկը Ուիթքոֆին հարցրել է, թե արդյոք այնտեղ ընտրություններ կանցկացվեն․ «Այո, կանեն: Նրանք համաձայնել են դրան, Ուկրաինայում ընտրություններ են լինելու»։

Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ով է Կիևում ասել այդ մասին և երբ կարող է տեղի ունենալ քվեարկությունը։ Կիևը չի մեկնաբանել այս խոսքերը։

Հիշեցնենք, որ ս․թ․ փետրվարի 2-ին Վլադիմիր Պուտինը Զելենսկիին անվանել էր «պետության նախկին ղեկավար»։  Իսկ դեռևս հունվարի վերջին ՌԴ նախագահը հայտարարել էր Զելենսկու հետ հաշտության պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին, քանի որ, Պուտինի կարծիքով, «իր ոչ լեգիտիմության պատճառով նա իրավունք չունի որևէ բան ստորագրել»։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան էլ փոխադարձաբար քննադատել էր ՌԴ նախագահին՝ ասելով. «Պուտինի մեկնաբանությունները Ուկրաինայի նախագահի լեգիտիմության մասին անհեթեթ են: Կրեմլում, իր քառորդ դարի ընթացքում, Ուկրաինան տեսել է երեք նախագահների արդար ընտրություններ»: