Կիրանց-Ոսկեպար հատվածում մենք ի՞նչն ենք զիջել. Փաշինյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Բոլորը

«Եթե մենք հիմա փուլ-փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց – Ոսկեպար հատվածում սահմանազատումից, բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ, և ստացվեց մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը՝ իմ հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց – Ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն ինչ արդյունքի է բերել»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանին վրդովեցրեց այն հարցը, թե ինչ զիջումներ է գնացել կամ գնալու Հայաստանը Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո.

«Ի՞նչ զիջումների մասին է խոսքը։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ մեզ համար, չկա։ Երկրորդը՝ տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համենայնդեպս, մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն: Երրորդը՝ Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր Կառավարությունը, ես եմ հրավիրել և ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։