Կստորագրի՞ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը. Փաշինյանի պատասխանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 12:10
62 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Կոթում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
03.04.2026 | 11:02
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները. ՈՒՂԻՂ
03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
Բոլորը

«Ադրբեջանը մտադի՞ր է ստորագրել Խաղաղության պայմանագիրը, թե՞ նոր մեթոդների դիմելով ամեն ինչ անելու է, որ հետաձգի», – Հանրային հեռուստաընկերության մեկնաբանի այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միանշանակ պատասխան տվեց.

«Ես կարծում եմ ճիշտ չէ, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանն այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։ Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն»։

Փաշինյանն ընդգծում է՝ վերջին երկու տարվա ընթացքում գրանցել են շատ նշանակալի արդյունքներ.

«Արդյունքներից առաջինը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը մեր միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Եվ երկրորդ գործողությունը՝ մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ: Եվ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։