ԱՄՆ-ը սահմանափակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մոնիթորինգի համատեղ աշխատանքային խմբերում մասնակցությունը․ Bloomberg

Լուրեր

19.02.2026 | 10:35
Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը
19.02.2026 | 10:20
Հունաստանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
19.02.2026 | 10:06
«Ինտերը» պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 19-ի դրությամբ
19.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
19.02.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Բոլորը

Եվրոպացի պաշտոնյաները պնդում են, որ ԱՄՆ նոր վարչակազմը հիմնականում բացակայում է մի քանի խմբերից, որոնք ստեղծվել են դաշնակիցների կողմից՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու ջանքերը խափանելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները «գործնականում չեն արձագանքել» խմբի գործողություններին՝ կանխելու զենքի մասերի և սարքավորումների մատակարարումը Ռուսաստան: Ամերիկացիները նաև ակտիվ չեն այն խմբում, որը վերահսկում է ռուսական նավթի համար G7-ի գնային շեմերի պահպանումը:

Եվրոպացի պաշտոնյաներն ասել են, թե չգիտեն՝ արդյո՞ք դա պայմանավորված է աշխատանքային խմբերում մասնակցությունը կրճատելու ԱՄՆ-ի որոշմամբ, թե՞ իրենք պարզապես բավարար անձնակազմ չունեն դա անելու համար։

Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ որոշ հանդիպումների մասնակցել են ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք որոշումներ կայացնելու քիչ լիազորություններ ունեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի