«Կարմիր բանտիկով և սալյուտով» քրգործերի մռայլ ներկան․ ինչու է 7 տարի անց զարմացած և զայրացած Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

2018 թվականի սեպտեմբերի 8-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք առաջադրվեց։ Գրեթե 7 տարի անց գործը դեռևս նախաքննության փուլում է։

«Տո մկին էլ, ձկին էլ։ Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, չի՛ պլստալու»,- Փաշինյանի հայտնի այս ելույթը հնչել էր 2018-ի սեպտեմբերի 11-ին՝ Աբրահամյանին մեղադրանք առաջադրելուց 3 օր անց՝ հանրության մոտ մեծ սպասումներ առաջացնելով։

Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ դրանից  հետո Փաշինյանը հաճախ էր նման սուր ելույթներ ունենում՝ պարբերաբար խոստանալով՝ ժողովուրդը շուտով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները կտեսնի սկանդալային քրեական գործերում։ Ժողովուրդն իսկապես տեսավ այդ անունները քրեական գործեր հարուցելու մասին հաղորդագրություններում, բայց՝ ոչ դատավճիռներում։ Գործերից շատերը տարիներով նախաքննության փուլում են կամ քննվում են դատարաններում։ Այս հանգամանքը, որը տարիներ շարունակ բարձրաձայնվում էր քաղհասարակության և իրավապաշտպանների կողմից, երեկ հանկարծ հիշեց վարչապետ Փաշինյանը։

Նախկին վարչապետին մեղադրանք առաջադրելը հենց Փաշինյանի մատնանշած աղմուկ-աղաղակով էր ուղեկցվում․ սկզբում տեսանյութ հրապարակեց ԱԱԾ-ն՝ նշելով, թե փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող, «Ամբիկ Գևորգյան» անվամբ ձևակերպված Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում խուզարկություն է իրականացվել։ Արդեն հաջորդ օրն աղմկահարույց հայտարարություն կատարեց այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը։

Եվ մինչ այս գործը քննվում էր արդեն տարիներ, 2023 թվականին նոր մեղադրանք առաջադրվեց Աբրահամյանին․ նախկին վարչապետը մեղադրվեց առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածների հատկանիշներով: 2025 թվականի մարտի 21-ի դրությամբ՝ գործը դեռևս նախաքննության փուլում է։ Եթե Փաշինյանի համար նմանօրինակ դեպքերը զարմանք են առաջացնում, ապա իրավապաշտպաններն այս մասին պարբերաբար են բարձրաձայնում։

Աբրահամյանի գործը միակը չէ․ ժամանակին մեծ հնչեղություն ստացած, բայց այսօր գրեթե մոռացված գործերից են նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և այլոց քրեական գործերը։ Վերջինները հետախուզման մեջ են․ ստացվում է՝ ավելի քան 7 տարի իրավապահ համակարգը չի կարողանում հայտնաբերել մեղադրյալներին։

Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր հանրությանը ոգևորող ամպագոռգոռ տեսանյութեր տարածելով քրեական գործեր հարուցելու և դրանք տարիներով քննիչների դարակում քնեցնելու համար։ Արդյո՞ք այս իրողություններն անակնկալ էին Փաշինյանի համար․ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը բացասական պատասխան է տալիս։

Թեև Փաշինյանի երեկվա ելույթը, այսպես ասած, նվիրված էր Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ Արթուր Նահապետյանի նշանակմանը, սակայն վարչապետն ընդգծեց, որ պետք է լսեն դատաիրական համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Նահապետյանը դեռևս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի օրն էր շեշտել, որ կոմիտեի նախագահ դառնալու պահից առաջինն անդրադառնալու է երկար քննվող գործերին։

Իսկ ո՞վ պետք է ձեռնարկեր, ո՞ւմ էր ուղղված Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկ Արթուր Նահապետյանի մեղադրանքը, այդ ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն այդպես էլ անուններ չհնչեցրեց։ Եվ մինչ Նահապետյանը, ըստ ամենայնի Սասուն Խաչատրյանին էր ակնարկում իր ելույթում, երկրի գլխավոր հակակոռուպցիոն կառույցի պաշտոնական կայքէջում Խաչատրյանի հրաժարականից 4 ամիս անց դեռ շարունակում է մնալ նրա ու Փաշինյանի լուսանկարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան